Արշավի մասին Քանի որ ոչ բոլորն են հասցրել ծանոթանալ ooodesign-ի հետ, մենք որոշել ենք իրականացնել ծանոթության արշավ։ Այս արշավի շրջանակներում մենք ուզում ենք հավաքել տարբեր դիզայն առաջադրանքներ ու իրականացնել դրանք անվճար։ Ինչո՞ւ անվճար, քանի որ սա լավ հնարավորություն է մեր ապագա գործընկերների համար զգալու մեր հարթակի հարմարությունն ու մեր 100-ից ավել տաղանդավոր ֆրիլանսերների հնարավորությունները:
Արշավի տևողությունը ՝ հուլիսի 30 - օգոստոսի 8
Նախ ասենք, որ կարող եք մեզ տալ ընդամենը մեկ առաջադրանք հետևյալ դիզայն ուղղություններից մեկով՝ Graphic Design, UI/UX Design,Web Design, Motion Design,Illustration, 3D
Գովազդային պաստառի մշակում
Մինչև 10 վայրկյան 2D անիմացիա
Գծագրի հիման վրա պրոդուկտի modeling
Ցանկացած առաջադրանքի համար մենք տրամադրելու ենք դիզայնի 2-3 տարբերակ
Դուք կունենաք 2 մեկնաբանության/փոփոխության հնարավորություն
Բոլոր առաջադրանքներից կընտրվեն ամենահետաքրքիրները
Ահա թէ ինչպես է տեղի ունենալու առաջադրանք ստանալու և իրականացնելու գործընթաց
Պայմաններին ծանոթանալուց հետո դուք լրացնում եք հայտը, որտեղ մեզ հնարվորինս հակիրճ պատմում եք ձեր առաջադրանքի մասին։
Բոլոր առաջադրանքներն ուսումնասիրելով մեր art-director-ներն ընտրում են ամենահետքրքիրները։
Ձեր առաջադրանքը ընտրելու դեպքում մենք կապվում ենք ձեզ հետ մանրամասները քննարկելու համար։
Քննարկումից անմիջապես հետո ձեր առաջադրանքը փոխանցվում է մեր ֆրիլանսերներին ու սկսվում է աշխատանքը։
Դե ինչ, պատմեք ձեր առաջադրանքի մասին և ուղարկեք հայտը
100-ից ավելի ֆրիլանսերներ
art director-ների մասնակցություն
Հայտերի վերջնաժամկետ՝ օգոստոս 8
Out Of Office Design-ը ֆրիլանս դիզայներներ գտնելու skill-based ծառայություն է: Մեր բազայում կա 100-ից ավելի մասնագետ: Մասնագետներին ընտրում ենք ուշադիր, հաշվի ենք առնում գիտելիքները, փորձը ու պրոֆեսիոնալիզմը: Մեր բոլոր դիզայներներն ունեն ունիկալ skill-եր: Հաշվի առնելով ձեր պահանջները գտնում ենք համապատասխան skill-երով մասնագետ, ով կյանքի կկոչի անգամ ամենաբարդ կոնցեպտը։
Լավագույն աշխատանքները հրապարակվելու են մեր օնլայն հարթակներում